«Myway Airlines»-ը Թբիլիսի Երևան չվերթներ է սկսում

Myway Airlines ավիաընկերությունը սկսում է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի չվերթով կանոնավոր ուղևորափոխադրումներ` հուլիսի 6-ից:

Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանից Զվարթնոց օդանավակայան երթերն իրականացնելու է Բոինգ 737-800-ը` շաբաթական 2 անգամ` երեքշաբթի և շաբաթ: Տոմսերը հասանելի են ավիաընկերության`  www.mywayairlines.com կայքում և տուրիստական գործակալություններում:

Myway Airlines-ը վրացական նոր ավիափոխադրող է` կոմերցիոն ծառայությունների ամբողջական փաթեթով: