Քովիդի նոր թվեր Վրաստանում. զոհերի թիվը նվազում է

Նախօրեին  Վրաստանում կորոնավիրուսի 34104 թեստ է արվել, անտիգենի` 20,282, PCR` 13,822, դրական է եղել  699-ը:

Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է վարակի 362183 դեպք: Վերջին 1 օրում  ապաքինվել է 614 հիվանդ, համաճարակի սկզբից ի վեր` 348.267:  Կորոնավիրուսի առաջացրած բարդությունների պատճառով նախօրեին 9  մարդ է մահացել, համաճարակի սկզբից ի վեր ՝ 5237 մարդ: 699 նոր դեպքերից 418-ը բաժին է  ընկնում մայրաքաղաք Թբիլիսիին, Աջարիայում՝ 36, Իմերեթիում՝ 57, Քվեմո Քարթլիում ՝ 51, Շիդա Քարթլիում ՝ 36, Գուրիայում ՝ 2, Սամեգրելո — Զեմո Սվանեթիում ՝ 32, Կախեթիում ՝ 41, Մցխեթա-Մթիանեթիում ՝ 12 , Սամցխե-Ջավախեթիում ՝ 11, Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթիում ՝ 3 դեպք:

Ներկայումս Վրաստանում կա 8653 ակտիվ դեպք, որից 2592-ը  ստացիոնար բուժման կարիք ունի: 657 հիվանդի վիճակը ծանր է, 166-ը միացված է արհեստական ​​շնչառության ապարատին:

Հունիսի 24-ի դրությամբ դրական ցուցանիշը 2.05% է, երկու շաբաթվա ընթացքում ` 2.45%, մեկ շաբաթվանը` 2.40%:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: