Ամսվա ընթացքում 6-րդ երկրաշարժը Սամեբայում

Նինոծմինդա քաղաքից դեպի արևելք ՝ Սամեբա գյուղի մոտակայքում,  3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը:

Սա Սամեբա գյուղի մերձակայքում արդեն 6-րդ  երկրաշարժն է`  հունիս ամսվա ընթացքում:

Հունիսի 6-ին, տեղական ժամանակով ժամը 20: 00-ից 22:00, նույն տարածքում  նույն ուժգնությամբ երեք երկրաշարժ է եղել:  Հունիսի 14-ին տեղի է ունեցել 2,9 բալ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ հունիսի 15-ին ` 3,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: