Լեհաստանի սահմանը հատելու կարգը փոխվել է

Շենգենյան գոտու անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները  Լեհաստան ժամանելուց հետո պարտավոր են տասնօրյա կարանտին անցնել` իրենց հաշվին:

Այս մասին հայտնում է Լեհաստանում Վրաստանի դեսպանությունը: Լեհաստանի սահմանը հատելու կանոնները փոխվել են հունիսի 24-ից: Այժմ PCR թեստի տրամադրումը չի ազատում ժամանող քաղաքացիներին պարտադիր կարանտինից:

Լեհաստանի սահմանը հատելիս քաղաքացիները պետք է սահմանապահներին մանրամասն տեղեկություններ ներկայացնեն բնակության վայրի մասին (որտեղ են ինքնամեկուսացվելու) և հեռախոսահամար թողնեն:

Սահմանը հատելուց մեկ շաբաթ անց կարելի է անել PCR կամ հակագենի թեստ:  Բացասական արդյունքի դեպքում կարանտինի տևողությունը կարող է կրճատվել: Թեստի արդյունքները պետք է ուղարկվեն Լեհաստանի համաճարակային տեսչություն:

ԵՄ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերով ( Pfizer-BioTech, AstraZeneca, Moderna, Johnson&Johnson) լիովին պատվաստված քաղաքացիները ազատվում են կարանտինից: Պատվաստումը պետք է արված լինի այցից առաջ ոչ շուտ, քանի 2 շաբաթ: 12 տարեկանից ցածր երեխաները նույնպես կարանտինից ազատվում են, եթե նրանք ճանապարհորդում են ԵՄ-ում արտոնված պատվաստանյութով պատվաստված ծնողների հետ:

Ինքնամեկուսացման մեջ գտնվող քաղաքացիները  պարտավոր են ներբեռնել և օգտագործել «Kwarantanna domowa» հավելվածը: