Կորոնավիրուսը Վրաստանում. մարտի 10-ի տվյալները

Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 970 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 631 900-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է  7 294 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 578 178։

Վարակից մահացել է ևս 29 մարդ, ընդհանուր՝ 16 485:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 15.58%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 17.68%, վերջին 7 օրվանը՝ 15.09%: