Եվրատեսիլ 2018․ «Իրիաո»-ն գնում է Պորտուգալիա

«Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում Վրաստանը ներկայացնող «Իրիաո» էթնո-ջազային խումբը մի քանի օրից կմեկնի Լիսաբոն, որտեղ խմբի անդամները կունենան հանդիպումներ լրագրողների, մրցույթի մասնակիցների, փառատոների ներկայացուցիչների հետ և կնկարահանեն պրոմո-տեսանյութ:

Երգը, որով վրացի երաժիշտները հանդես կգան մայիսի 10-ին կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի մրցույթում, արդեն ընտրված է, բայց դեռևս գաղտնիք է:

Երգի պրեմիերան կկայանա մեկ ամսվա ընթացքում: Խմբի անդամների հայտարարությամբ, երաժշտությունը մեղեդային է և պարունակում է վրացական բազմաձայնության տարրեր:

Երգի տեսահոլովակի ռեժիսորը կլինի Զազա Օրաշվիլին:

63-րդ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

Թողնել պատասխան