Որ ոլորտներում են ամենաբարձր և ցածր աշխատավարձերը

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 15,1 տոկոսով՝ 190,3 լարիով (մոտ 63 դոլար) և կազմել 1 446,5 լարի (մոտ 482 դոլար)։

Geostat-ի տվյալներով՝ ըստ գործունեության տեսակի՝ համեմատաբար բարձր աշխատավարձ է գրանցվել հետևյալ ոլորտներում.

  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3 037,5 լարի (մոտ 1 012 դոլար),
  • տեղեկատվություն և հաղորդակցություն՝ 2 339,9 լարի (մոտ 779 դոլար),
  • մասնագիտական, գիտատեխնիկական գործունեություն՝ 1 963,5 լարի (մոտ 654 դոլար),
  • լեռնահանքային արդյունաբերություն և քարհանքերի վերամշակում՝ 1 900 լարի (մոտ 633 դոլար),
  • շինարարություն՝ 1 870,6 լարի (մոտ 623 դոլար):

Նույն տվյալների համաձայն՝ 2022 թվականի առաջին եռամսյակում համեմատաբար ցածր աշխատավարձ գրանցվել է հետևյալ ոլորտներում.

  • Կրթություն՝ 895,4 լարի (մոտ 298 դոլար),
  • ջրամատակարարում, թափոնների կառավարման և վնասազերծման աշխատանքներ՝ 916,2 լարի (մոտ 305 դոլար),
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնաբուծություն՝ 933,2 լարի (մոտ 311 դոլար),
  • վարչական և օժանդակ սպասարկման գործունեություն՝ 1 034,5 լարի (մոտ 344 դոլար),
  • բնակարանային հարմարությունների տրամադրման և սննդի մատակարարման գործունեություն՝ 1 045,5 լարի (մոտ 348 դոլար)։