Վրաստանն ամենաշատ խաղողը գնել է Հայաստանից

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին Վրաստան է ներկրվել 1,7 մլն դոլարի՝ 1576 տոննա խաղող, ինչը 267 տոննայով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Փոխանցում է BusinessPressNews-ը:

Տվյալների համաձայն՝ 2021 թվականի 5 ամսում Վրաստանը գնել է 1,4 մլն դոլար արժողությամբ 1 309 տոննա խաղող։

Վրաստանը 2022 թվականին խաղող է գնել հետևյալ երկրներից`

  • Հայաստան՝ 832,5 տոննա՝ 674,5 հազար դոլար արժողությամբ,
  • Ուզբեկստան՝ 487,6 տոննա՝ 727,9 հազար դոլար արժողությամբ,
  • Իրան՝ 118,1 տոննա՝ 181,9 հազար դոլար արժողությամբ,
  • Նիդեռլանդներ՝ 37,4 տոննա՝ 112,4 հազար դոլար արժողությամբ,
  • Թուրքիա՝ 97,9 տոննա՝ 92,3 հազար դոլար արժողությամբ,
  • Իսպանիա՝ 2 տոննա՝ 5,4 հազար դոլար արժողությամբ:

Վրաստանը փոքր քանակությամբ՝ 1 տոննայից էլ պակաս խաղող է գնել Լեհաստանից, Լիտվայից, Իսրայելից և Գերմանիայից։