«Մեր լռությունը սպանում է բանվորին» 115 լսարանի բողոքի ցույցը

Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի բակում ընթանում է «115 լսարան» նախաձեռնության բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցները բողոքում են աշխատավայրերում անվտանգության նորմերի բացակայության դեմ: Ըստ նրանց տեղեկությունների, հինգ տարվա ընթացքում շինարարական աշխատանքների ժամանակ զոհվել է 1209 մարդ:

«Լսարան 115»-ի անդամները բողոքի ցույց են անցկացնում «Մեր լռությունը սպանում է բանվորին» գրությամբ պաստառներով:

Հանրահավաքի մասնակիցները մտադիր են գնալ խորհրդարանի շենքի մոտ:

Նրանց կարծիքով, հանրահավաքին կմիանան բոլոր նրանք, որոնց համար մարդու կյանքը կարևոր է:

Լուսանկարը՝ აუდიტორია #115 ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան