Հրդեհ Նաձալադեվիի շրջանում. տունն ամբողջովին այրվել է

Չորեքշաբթի ուշ գիշերը Նաձալադեվիի շրջանում ուժգին հրդեհ է բռնկվել, որի հետևանքով Բուաչիձե փողոցի տներից մեկը գրեթե ամբողջությամբ այրվել է, հարևան տները ծխով են պատվել:

7 բնակչի, որոնց թվում 5-ը երեխաներ են, գիշերը տեղափոխել են հիվանդանոց։

Հրդեհի պատճառները դեռևս անհայտ են: Նշվում է, որ տանը, որտեղ բռնկվել է հրդեհը, ոչ ոք չի եղել:

Թողնել պատասխան