Փարվանայի լեռնանցքը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Նինոծմինդա ճանապարհին բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Այս մասին interpressnews-ին  տեղեկացրել են Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային բաժնից:

Նույն տեղեկատվությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում վերականգնվել է նաև կիսկացորդով և կցորդով ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը: