Սաակաշվիլին անձը հաստատող փաստաթուղթ է ստացել

Ամստերդամում գտնվող Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հանրային տրանսպորտում արված մի լուսանկար, որում ցուցադրում է անձը հաստատող փաստաթուղթը:

«Վերջին շրջանում առաջին անգամ ունեմ անձս հաստատող իրական փաստաթուղթ, որն ինձ Ամստերդամում տվեցին Նիդերլանդներ մուտք գործելուց անմիջապես հետո։ Այն ԵՄ-ում ապրելու եւ աշխատելու իրավունք է տալիս ինձ, որը ունենալու համար ընդամենը մի քանի րոպե պահանջվեց, սակայն, ես, ինչպես երբեք, վճռական եմ տրամադրված վերադարձնել Ուկրաինայի քաղաքացիությունը»,-գրել է Միխեիլ Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Նիդերլանդներից է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի կինը` Սանդրա Ռուլոֆսը։

Թողնել պատասխան