Այսօրվանից ՆԳՆ-ն ընտանեկան բռնության կանխարգելման նպատակով էլեկտրոնային թևնոցներ կկիրառի

Սեպտեմբերի 1-ից բռնություն գործադրողի հանդեպ բացի զսպող կարգից կիրառվում է նաև էլեկտրոնային թևնոց: Օրենսդրական փոփոխության նախաձեռնողը Ներքին գործերի նախարարությունն է:

էլեկտրոնային վերահսկողության դեպքում բռնություն գործադրողին   էլեկտրոնային թևնոց կհագցվի, ինչից հետո բռնության զոհի տանը, աշխատավայրին կամ նրան հարակից այլ տարածքում գտնվելու դեպքում, նրա գործողությունները կվերահսկվեն իրական ժամանակում:

Էլեկտրոնային վերահսկումը կիրառելի կդառնա այն դեպքում, եթե ոստիկանը համարի, որ բռնության կրկնության ռիսկ կա և առկա է նաև  բռնության զոհի ստորագրությունը:

Էլեկտրոնային թևնոցը հնարավոր է կիրառել առավելագույնը մեկ ամսվա ընթացքում, իսկ նման վերահսկողություն սահմանելու համար անհրաժեշտ է նաև դատարանի համաձայնությունը:

Հատուկ թևնոցն ամրացնելու համար բռնություն գործադրողը պետք է ներկայանա ոստիկանություն, չներկայանալու դեպքում` ոստիկանությունն իրավունք ունի փնտրել նրան երկրի ողջ տարածքով:

Նոր օրենքով սահմանված է նաև, որ եթե բռնություն գործադրողը չենթարկվի պահանջներին, նրա նկատմամբ քրեական պատասխանատվություն կսահմանվի: