Աջարիայի իշխանություններն աջակցում են Վրաստանում ռուսական քարոզչության տարածմանը․ ՄԱՇ

Ըստ «Միացյալ Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության, Աջարիայի իշխանություններն աջակցում են Վրաստանում ռուսական քարոզչության տարածմանը։

Կուսակցության անդամ Ասմաթ Դիասամիձեն վկայակոչել է հունիսի 30-ին Բաթումիում անցկացված «21-րդ դարի երեխաներ» փառատոնը՝ նշելով, որ միջոցառման ծրագիրը պատրաստել են Կրեմլում՝ նպատակ ունենալով տարածել ռուսական քարոզչությունը։

Ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչը շեշտում է, որ ծրագրին աջակցում են ԽՍՀՄ հերոսների ակումբը, «Ռուսաստանի հերոսներ» ՀԿ-ն և ՌԴ-ի մշակույթի նախարարությունը:

Նյութի աղբյուրը՝ rustavi2.ge

Թողնել պատասխան