Վրաստանում գազով մեքենաները տեխզննում են անցնում

Վրաստանում այն վարորդները, ովքեր տեխնիկական զննության վկայագիր չեն ունենա, կտուգանվեն 100 լարիով։ Այս մասին գրում է Business Press News-ը՝ նշելով, որ Վրաստանում գազով աշխատող մեքենաների մի մասի տեխնիկական զննումն ավարտվել է հուլիսի 1-ին, որոշները դեռ ժամանակ ունեն։

Ավելի քան 17 տարի գազով աշխատող մեքենաները պարտադիր տեխզննում պետք է անցնեին մինչև 2018 թվականի հունվարի 1-ը: Իսկ 14-16 տարի գազով շահագործվող ավտոմեքենաների համար վերջնաժամկետը լրացել է 2018 թվականի հունիսի 1-ին:

11-13 տարի գազով աշխատող մեքենաների վարորդները ժամանակ ունեն մինչև տարեվերջ, իսկ 1-10 տարի գազով աշխատող մեքենաները՝ ուղիղ մեկ տարի (2019 թվականի հուլիս):

Հիշեցնենք, որ ավտոմեքենաների տեխնիկական զննության մասին որոշումը կառավարությունն ընդունել է դեռ 2014 թվականին:

Թողնել պատասխան