Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են

Սեպտեմբերի 1-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 23 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1510 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 13 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1243 մարդ, վերջին մեկ օրում՝ 3: Վարակից երկրում մահացել է 19 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 5828 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 232 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին։