Բուժքույրը պատվաստման կեղծ փաստաթղթեր է պատրաստել

Արևմտյան Վրաստանի Սամեգրելոյի շրջանում ձերբակալվել է պատվաստվածների բազայում գումարի դիմաց քաղաքացիներին գրանցած բուժքույրը, հայտնում է Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը։

Տեղեկությունների համաձայն քաղաքացիները բուժքրոջը վճարել են 300 լարի։

Այս պահի դրությամբ ծառայությունից օգտված 15 անձի ինքնություն է բացահայտվել։  Բուժքրոջ մյուս հաճախորդներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

«Նախնական տվյալներով՝ նույն հանցավոր եղանակով պատվաստվածների էլեկտրոնային բազայում գրանցվել են ևս տասնյակ անձինք»,- հայտնել են վարչությունից։

Նման հանցագործությունների համար Վրաստանի քրեական օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով։