Ռուսլան Աբաշիձեն հանդիպել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանի հետ

abkhazia.gov.ge-ն հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Վրաստանում գործող Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Ռուսլան Աբաշիձեն ու Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆայգ Գուլիևը հանդիպել են Ադրբեջանի դեսպանատանը: Հանդիպմանը կողմերը վերահաստատել են իրենց լիակատար աջակցությունը Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Նրանք անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումներին, որոնք ի վերջո ավարտվեցին  տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ: Ռուսլան Աբաշիձեն դեսպանին տեղեկացրել է նաև օկուպացված Աբխազիայում տիրող իրավիճակի մասին:

Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում (այդ թվում ՝ մշակութային և կրթական) հետագա համագործակցության հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել  Վրաստանում Ադրբեջանի  դեսպանության խորհրդական Էլդար Բայրամովը, Վրաստանի դեսպանության առաջին քարտուղարներ Սեյմուր Իլիասլին և Անար Ռասուլովը և Աբխազիայի Ինքնավար Հանրապետության կառավարության միջազգային հարաբերությունների և արարողակարգի վարչության պետ Դավիթ Գախարիան»: