33 մահ 1 օրում. Վրաստանում կորոնավիրուսը չի նահանջում

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսի 3 504 նոր դեպք է գրանցվել, 1 232-ը` մայրաքաղաք Թբիլիսիում:

Վարակվածների ընդհանուր թիվն այսպիսով 76 658 է:

Ըստ մասնագետների` ապաքինման տեսանկյունից երկրում դրական դինամիկ է նկատվում: Վերջին մեկ օրում  3 163 մարդ է առողջացել, իսկ ընդհանուր` до 58 674:

Վերջին օրում մահերի թիվը հասել է 33-ի,  որոնցից 10-ը` Թբիլիսիում:  Մինչ օրս Վրաստանում կորոնավիրուսից մահացել է  669 մարդ: