Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 15

Անակլիայի նավահանգստի անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը սկսելու համար ընթացիկ տարում 20 մլն լարի կծախսվի:

2023 թվականի տնտեսական աճի թարմացված կանխատեսումը կազմում է 6,5 տոկոս՝ նախկին 5 տոկոսի փոխարեն:

2023 թվականի օգոստոսին Ռուսաստանից դրամական փոխանցումների (տրանսֆերտների) ծավալը նվազել է 45,6 տոկոսով:

2023 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստանում միջին ամսական աշխատավարձը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 17,1 տոկոսով (263,2 լարիով) և կազմել 1804,5 լարի։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համոզմունք է հայտնել, որ Եվրամիության (ԵՄ) թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար նախատեսված բոլոր կետերը կկատարվեն մինչև ամսվա վերջ։

Ֆինանսական պարտքի պատճառով կարգավիճակը դադարեցված ուսանողների պարտքը կզրոյացվի:

Վրաստանի կառավարությունը միանվագ 20 հազար լարի կտրամադրի Ռաճայում և Գուրիայում աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ այն քաղաքացիներին, ովքեր աղետի հետևանքով զրկվել են տներից կամ նրանց տները դարձել են ոչ պիտանի, կապահովվեն այլ բնակարաններով։

Վրաստանի հասարակական կազմակերպությունները (ՀԿ) շարունակում են վերահսկել Վրաստանի թեկնածուի կարգավիճակ տալու համար Եվրոպական հանձնաժողովի սահմանած 12 պայմանների կատարումը։

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ կապ ունեցող անձանց, այդ թվում՝ Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ։

Վաշինգտոնի կիրառած պատժամիջոցները չեն փոխում Թբիլիսիի հետ ռազմավարական գործընկերությունը:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ, այժմ օլիգարխ, գործարար Օթար Փարցխալաձեի նկատմամբ նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կիրառած պատժամիջոցներին։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղխորհուրդը որոշել է չմասնակցել երկրի նախագահի դեմ իմփիչմենթի գործընթացին: