Ուսանողների ֆինանսական պարտքերը կզրոյացվեն

Ֆինանսական պարտքի պատճառով կարգավիճակը դադարեցված ուսանողների պարտքը կզրոյացվիհայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով, այս պահի դրության ֆինանսական պարտքի պատճառով դադարեցված է 30 հազար ուսանողի կարգավիճակը: Ըստ վարչապետի՝ վերջիններս այսուհետ կազատվեն պարտքից։

Վարչապետը նշել է՝ այս պարտքի ընդհանուր գումարը հասնում է 40 մլն լարիի։ Ըստ այդմ՝ պարտքը չեղարկելուց հետո նշված ուսանողները կկարողանան շարունակել ուսումը։