20 մլն լարի՝ Անակլիայի նավահանգստի շինարարությունը սկսելու համար

Անակլիայի նավահանգստի անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարությունը սկսելու համար ընթացիկ տարում 20 մլն լարի կծախսվի:

Այս մասին կառավարության նիստի ավարտից հետո հայտարարել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին:

«Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացվել է 23 միլիոն լարիով, որից 20 միլիոն լարին նախատեսված է Անակլիայի նավահանգստի անհրաժեշտ ենթակառուցվածքի շինարարության մեկնարկի համար»,- ասել է Խուցիշվիլին։

Ի դեպ, Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի համար մասնավոր գործընկեր ընտրելու գործընթացում որակավորված թեկնածուները պետք է բացահայտվեն սեպտեմբերի 20-ին։

Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի կառուցման համար կառավարությունն ընտրում է մասնավոր ներդրողի, որի հետ պետք է ստեղծվի համատեղ շինարարական ընկերություն, որտեղ պետությունը կտնօրինի 51 տոկոսը, իսկ մասնավոր գործընկերը՝ 49 տոկոսը։

Չինական ընկերությունները հետաքրքրված են Անակլիայի նավահանգստով