Չինական ընկերությունները հետաքրքրված են Անակլիայի նավահանգստով

Անակլիայի նախագծով հետաքրքրված են Եվրոպայի և Ասիայի առաջատար միջազգային ընկերությունները, այդ թվում՝ Չինաստանը, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, փոխվարչապետ Լևան Դավիթաշվիլին:

Դավիթաշվիլիի խոսքով, Անակլիան կոմերցիոն նավահանգիստ է, որը պետք է ապահովի ավելի մեծ բեռնաշրջանառություն միջին միջանցքում։

«Մենք Հարավային Կովկասում ենք։ Անակլիա նավահանգիստը կարևոր բաղկացուցիչ օղակ է, որը կապում է Արևելքը` տվյալ դեպքում ասիական երկրները, և Արևմուտքը: Հենց այս, միայն այս համատեքստում պետք է դիտարկել Անակլիայի զարգացումը»,- ասել է Դավիթաշվիլին։

Ինչ վերաբերում է չինական ընկերությունների հնարավոր մասնակցությանը կամ հետաքրքրվածությանը, ապա, ըստ նրա՝ չինական ընկերությունները բավականին ակտիվորեն ներգրավված են Վրաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում և մրցունակ են որոշակի նախագծերի իրականացման հարցում։

Ի դեպ, Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի համար մասնավոր գործընկեր ընտրելու գործընթացում որակավորված թեկնածուները պետք է բացահայտվեն սեպտեմբերի 20-ին։

Անակլիայի նոր խորջրյա նավահանգստի կառուցման համար կառավարությունն ընտրում է մասնավոր ներդրողի, որի հետ պետք է ստեղծվի համատեղ շինարարական ընկերություն, որտեղ պետությունը կտնօրինի 51 տոկոսը, իսկ մասնավոր գործընկերը՝ 49 տոկոսը։

Անակլիայի նավահանգիստը տնտեսական, քաղաքական և ռազմաքաղաքական առանցքային դեր ունի. կարծիքներ