Դատարանը Գաբունիային «Ռուսթավի 2»-ից հեռացնելն անօրինական է ճանաչել

Թբիլիսիի քաղաքային դատարանը «Ռուսթավի 2»-ից լրագրողի և հեռուստահաղորդավար Գիորգի Գաբունիայի հեռացումը անօրինական է համարել: Դատարանը «Ռուսթավի 2»-ին պարտավորեցրել է Գաբունիային փոխհատուցում վճարել:

Որոշումը հրապարակվել է այսօր՝ հունիսի 21-ին։ Գաբունիայի փաստաբանի խոսքով, ևս մեկ անգամ հաստատվել է, որ «Ռուսթավի 2»-ի նոր ղեկավարությունը անարդար որոշում է կայացրել լրագրողի և հեռուստամեկնաբանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ 2019 թվականին «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Պաատա Սալիան աշխատանքից ազատել էր ներկայիս սեփականատիրոջը և կառավարությանը քննադատող լրագրողներին, այդ թվում՝ Գաբունիային. վերջինս այդ ժամանակ արձակուրդում է եղել: