Հարսին սպանելու փորձի համար դատապարտվել է

Քութայիսի քաղաքային դատարանը ծանրացուցիչ հանգամանքներում ընտանիքի անդամի նկատմամբ սպանության փորձի, բռնության և սպառնալիքների մեջ մեղադրվողին մեղավոր է ճանաչել։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի դատախազությունը։

Ըստ տեղեկության՝ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի աշնանը։ Դատախազության տվյալներով, մեղադրյալը սեպտեմբերին սպառնացել է սպանել հարսին ու բռնաբարել, իսկ հաջորդ ամիս՝ հոկտեմբերի 18-ին, փորձել է սպանել նրան։

Մեղադրյալը նույն օրը ձերբակալվել է: Քութայիսիի շրջանային դատարանի որոշմամբ դատապարտվել է 17 տարվա ազատազրկման։