Վրաստանին և Էստոնիային կապում է պատմական բարեկամությունը․ Մարգվելաշվիլի

Աշխատանքային այցով Էստոնիայում գտնվող Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Վրաստանի առաջին ժողովրդական հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանն ասել է, որ Վրաստանին և Էստոնիային կապում է պատմական բարեկամությունը։

«Վրացիներն ու էստոնացիները դարեր շարունակ կիսում են ընդհանուր արժեքներ: Դա արտացոլվում է երկու կարևոր բառով՝ սիրել ազատությունը։ Մենք պատրաստ ենք լիովին նվիրվել այս կարևոր արժեքին: Պարզ է, որ եթե մարդ հարգում է իր սեփական երկրի ազատությունը, անհնար է, որ չհարգի աշխարհի մյուս երկրների ազատությունները, քանի որ այդ արժեքը համամարդկային է և միավորում է մարդկանց սրտերն ու զգացմունքները: Վրաստանը և Էստոնիան միասին ծառայում են այդ նպատակին»,-նշել է Վրաստանի նախագահը:

Էստոնիայի նախագահը ևս իր ելույթում առանձնացրել է երկու երկրների միջև պատմական կապերի վրա հիմնած բարեկամական հարաբերություններն ու ընդհանուր արժեքները:

Թողնել պատասխան