Մեքսիկայում ընտրություններից առաջ քաղաքական գործիչներ են սպանվում

Մեքսիկայում համընդհանուր ընտրություններից առաջ արդեն 10 քաղաքական գործիչ է սպանվել:

Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները՝ նշելով, որ սպանություններից մի քանիսը կատարվել են քաղաքական կուսակցությունների գրասենյակներում։ Դրդապատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա, սակայն տեղական լրատվամիջոցները դա կապում են սպասվող ընտրություններից առաջ թեժ մրցապայքարի հետ:

Նշվում է, որ չնայած դրան, Մեքսիկայի կառավարությունը չի պատրաստվում դադարեցնել նախընտրական քարոզչությունը ու թեկնածուներին ուժեղացված պաշտպանություն է հատկացրել:

Մեքսիկայում հուլիսի 1-ին համընդհանուր ընտրությունների միջոցով պետք է ընտրվի երկրի նախագահ, Կոնգրեսի 500 պատգամավոր ու Սենատի 128 անդամ:

Թողնել պատասխան