Կալաձեն կաջակցի Թբիլիսիի փողոցներում նվագող երաժիշտներին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հերքել է այն տեղեկատվությունը, թե քաղաքի փողոցներում նվագող երաժիշտների գործունեությունը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ։

Ի պատասխան «Գիշերային տնտեսություն» ծրագրի ղեկավար Սերգի Գվարջալաձեի հարցազրույցի, Կալաձեն ասել է, որ ընդհակառակը, պատրաստվում է աջակցել հիշյալ երաժիշտներին։

Հիշեցնենք՝ interpressnews գործակալությանը «Գիշերային տնտեսություն» ծրագրի ղեկավար Սերգի Գվարջալաձեն ասել է․ «Թբիլիսի փողոցներում շատ տաղանդավոր երգիչներ են երգում, բայց կան նաև այնպիսիք, որոնց կատարումները ոչ միայն մեր, այլև զբոսաշրջիկների ականջին չեն նստում»:

Նա նաև ասել էր, որ նրանց համար, հնարավոր է, որ հատուկ կարգավորում սահմանվի, որից ելնելով միայն նրանց կթույլատրվի նվագել ու երգել քաղաքի փողոցներում:

«Փողոցային երաժիշտների համար կանոնակարգեր չեն լինի, ընդհակառակը մենք պետք է աջակցենք նրանց: Մենք աշխատում ենք հետաքրքիր ծրագրերի շուրջ, ուզում ենք նրանց մասնակցությամբ փառատոն կազմակերպել»:

Թողնել պատասխան