Ինչպես կազդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ Վրաստանի տնտեսության վրա 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեցություն կունենան Վրաստանի տնտեսության վրա, բայց այս պահին դժվար է ասել՝ ինչպես դա կազդի Վրաստանի ՀՆԱ-ի վրա։ Այս մասին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր, BMG-ի խմբագիր Գիորգի Իսակաձեն։

Իսակաձեի խոսքով, փաստն այն է, որ սկզբնական փուլում, քանի դեռ ռուսական ռուբլին արժեզրկման նոր նշաձող չի գտել, լարին կհայտնվի աշխարհաքաղաքական այս ճնշման տակ՝ ռուսական տնտեսության նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներով, ինչը որոշ չափով փոխում է լարիի դիրքերը ամրապնդումից դեպի արժեզրկման։ 

«Խնդիրն այն է, որ մենք դեռ չգիտենք, թե այս ամենն ինչպես կանդրադառնա մեր առևտրային հարաբերությունների վրա, քանի որ Վրաստանը, ցավոք, վերջին տարիներին չի կարողացել նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանի տնտեսությունից, ինչը մեր տնտեսության թուլությունն է», — ասում է Իսակաձեն։ 

Ըստ Իսակաձեի՝ մինչև շաբաթվա վերջ կշռելու և չափելու  են պատերազմական կորուստների հնարավոր չափերը։ 

Ինչպես Իսակաձեն է նշում՝ ազդեցությունն ու ճնշումներն անխուսափելի են։ 

Հարցին, թե արդյոք ինչպես կազդի Ռուսատանի դեմ պատժամիջոցները այնտեղ աշխատող Վրաստանի քաղաքացիների վրա, Իսակաձեն պատասխանում է. 

«Վրաստանից, եթե չեմ սխալվում մոտ 800 000 քաղաքացի աշխատում և ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Մեր արտագաղթած քաղաքացիների համար Ռուսաստանում նույնքան դժվար է լինելու, որքան Ռուսաստանի ցանկացած քաղաքացու համար, քանի որ ո’չ եկամուտները կլինեն նախկինը, ո’չ էլ նրանց գնողունակությունը կլինի այն, ինչ 1 շաբաթ առաջ»։ 

Իսակաձեի խոսքով՝ պետք է ակնկալել, որ Վրաստանից արտագաղթածների տնտեսական վիճակը կվատթարանա գրեթե նույնքան, որքան Ռուսաստանի քաղաքացիներինը։ 

«Ակնկալվում է, որ միգրացիոն գործընթացը կակտիվանա այլ՝ երրորդ երկրներում, ինչպես նաև Վրաստանում»,- հավելում է Իսակաձեն։ 

Էկոնոմիկայի փորձագետ Ակակի Ծոմայայի կարծիքով առաջին խնդիրը, որին կհանդիպի Վրաստանը, դա կլինի դրամական փոխանցումները, քանի որ Ռուսաստանին հեռացրել են SWIFT-ից։

Ըստ փորձագետի՝ երկրորդն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը կկրճատվի, հետևաբար կկրճատվի նաև Վրաստանի տնտեսությունը, քանի որ Վրաստանի տնտեսությունը կախված է Ռուսաստանի տնտեսությունից.

«Վրաստանի համար երկրորդ առևտրային գործընկեր երկիրն է, և բնական է, որ Վրաստանից արտահանումը ևս կնվազի։ Նրանք, ովքեր Ռուսաստանում են վաճառում արտադրանքը, հավանական է, որ կունեն եկամտի կրճատում»։

Ծոմայայի խոսքով, երրոդը այն կլինի, որ Ռուսաստանում աշխատող քաղաքացիների եկամուտները ևս կկրճատվեն, հետևաբար, կկրճատվեն նաև դրամական փոխանցումները։

Ըստ Ծոմայայի՝ Վրաստանում այս փուլում կտրուկ փոփոխություն չի լինի, որոշ ժամանակ անց՝ կարճաժամկետ կտրվածքով Վարաստանը կզգա ռուսական ռուբլու անկման ազդեցությունը։

Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարծիքով, եթե Վրաստանը միանա արևմտյան երկրների նկատմամբ Ռուսաստանի կողմից սահմանված պատժամիջոցներին, ապա Վրաստանի բնակչության եկամուտները կնվազեն։ 

Ղարիբաշվիլին թվարկել է այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, Վրաստանը ստանում է ռուսական շուկայից, Ռուսաստանում բնակվող վրացիներից և Ռուսաստանի հետ կապված այլ աղբյուրներից։ 

«2013-2021 թվականներին Վրաստանից Ռուսաստան արտահանվել է ընդհանուր առմամբ 2 մլրդ դոլարի ագրոպարենային ապրանք։ Ասեմ նաև, որ գինու արտահանման արժեքը կազմել է 865 մլն դոլար։ Այդ ժամանակից ի վեր՝ վերջին տարիներին, մեր երկիրը զբոսաշրջությունից ստացել է 3 միլիարդ դոլարի եկամուտ, և ավելի քան 5 միլիոն ռուս այցելու է եկել Վրաստան։ Ռուսաստանում ապրող և աշխատող Վրաստանի քաղաքացիներից ստացած միջին տրանսֆերտների ընդհանուր արժեքը տարեկան կազմում է 500 միլիոն»,- ասել է Ղարիբաշվիլին։ 

Ղարիբաշվիլին փետրվարի 25-ին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմ սկսելուց երկրորդ օրը, հայտարարել էր, որ Վրաստանը չի միանա Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցներին։