ՌԴ-Վրաստան-Հայաստան-Իրան էներգամիջանցքի շուրջ առաջընթաց կլինի 2017-ին

Intergovernmental meeting between Armenia, Georgia and Iran took place at the RA Government Guest House

Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավ» էներգամիջանցքի տեխնիկական հիմնավորումները պատրաստ կլինի արդեն 2017-ի երկրորդ կիսամյակում: Այս ծրագիրը վերաբերում է էլեկտրաէներգիայի տարանցիկ միջանցքին:

Ռուսաստանյան Ռիա նովոստի գործակալության փոխանցմամբ` Թեհրանում, Իրանի Էներգետիկայի նախարարի հետ ունեցած հանդիպումից հետո Նովակը ասել է, որ Իրանի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են 2 էներգամիջանցքների վերաբերյալ հարցեր, մեկը` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան, մյուսը` Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղություններն են:

Ալեքսանդր Նովակի փոխանցմամբ, մարտ ամսին նախատեսվում է նաեւ հետազոտել ադրբեջանական միջանցքի տեխնիկական հատվածին վերաբերող հարցեր:

Հիշեցնենք` «Հյուսիս-Հարավ» էներգամիջանցքի շուրջ քննարկումները մեկնարկել էին դեռեւս 2015-ի դեկտեմբերին: 2016-ի ապրիլին, Երեւանում նախարարները ստորագրեցին ծրագրի քառակողմ «ճանապարհային քարտեզը», իսկ ավելի ուշ` 2016-ի սեպտեմբերին, Բաթումիում ստորագրվեց ծրագրի հետագա իրականացման վերաբերյալ համաձայնագիրը:

Լուսանկարը՝ ՀՀ էներգետիկայի նախարարության պաշտոնական կայքից

Թողնել պատասխան