Վրաստանի վիզայի տրամադրման գործընթացի վճարը կսահմանվի 20-ից մինչև 500 ԱՄՆ դոլարի սահմաններում։
Այս ուղղությամբ փոփոխություններ են կատարվել «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում, որը մշակել է «Վրացական երազանք»-ը և խորհրդարանին ներկայացրել արագացված կարգով քննարկման համար։
Նույն նախագծի համաձայն՝ կառավարությունն իր նորմատիվ ակտով կսահմանի Վրաստանի վիզայի տրամադրման գործընթացի նախատեսված վճարի հստակ չափը։