«Հայրենասերների դաշինքը» չի մտնի խորհրդարան

«Վրաստանի հարենասերների դաշինքը» հստակ ու հանրայնորեն հայտարարում է, որ մենք հրաժարվում ենք կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչելուց ու խորհրդարան մտնելուց, պահանջում ենք, որ «Վրացական երազանքը» կրկին ընտրությունների օր նշանակի»։ Այս մասին հայտարարել է «Հայրենասերների դաշինք» կուսակցության հիմնադիրներից Իրմա Ինաշվիլին, կուսակցության հատուկ մամլո ասուլիսի ընթացքում:

Նրա խոսքով՝ կուսակցությունն ակտիվորեն բողոքի արշավ կսկսի մշտական ակցիաների տեսքով:

«Վրաստանի Սահմանադրության  38-րդ հոդվածի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանը լեգիտիմ չի լինի, եթե100-ից ավելի պատգամավորի իրավասությունը չճանաչվի: Այսօր ակնհայտ է, որ «Վրացական երազանքը» ոչ մի դեպքում չի կարողանա 91-ից ավելի պատգամավոր ունենալ խորհրդարանում: Լիովին պարզ ու ակնհայտ է, որ բոլորը հրաժարվել են կեղծված ընտրությունների արդյունքները ճանաչելուց ու խորհրդարան մտնելուց»,- ասել է Ինաշվիլին: