Ընտրողների թիվն աճել է 9000-ով. ԿԸՀ

Ընտրողների թիվ աճել է մոտավորապես 9000-ով։ Վրաստանի նոյեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ հայտարարել է ԿԸՀ-ի մամլո խոսնակ Աանա Միքելաձեն։

«Խոսքը նրանց մասին է, ովքեր երկրորդ փուլին մասնակցելու համար առաջին անգամ են գրանցվել, ակտիվացրել են կամ նոր փաստաթղթեր են ստացել: Բացի այդ, այս ցանկում են նաև նրանք, ովքեր հոկտեմբերի 28-ից հետո են դարձել 18 տարեկան կամ 18-ը կլրանա վաղը՝ ընտրությունների օրը»,- հայտարարել է անա Միքելաձեն:

Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կկայանա նոյեմբերի 28-ին: