Վրաստանի 9 ՔԿՀ-ներում 10 ընտրատեղամաս կբացվի

Վրաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում առավոտյան ժամը 08:00-ից կբացվի 10 ընտրատեղամաս:

Վրաստանի սահմանադրության համաձայն, ընտրություններին կարող են մասնակցել նախնական կալանքի տակ գտնվող անձինք և պակաս հանցանք գործած ազտազրկվածները։

Քրեակատարողական հիմնարկներում ընտրությունների օրը ընտրելու իրավունք ունեցող կալանավորները կընտրեն շրջիկ քվեատուփի միջոցով: