Վրաստանում նախագահական ընտրությունների օրը կբացվի 3703 ընտրատեղամաս

Վրաստանում նոյեմբերի 28-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այս առիթով այսօր Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն մամլո ասուլիս է հրավիրել:

Վերջինիս հայտարարությամբ, ընտրություններին լիովին պատրաստ են թվով 3703 ընտրատեղամասերը, որոնցից 55-ը բացվելու է արտասահմանում:

Աֆղանստանում վրացի զինվորականներն արդեն մասնակցել են ընտրություններին, դրանց արդյունքները ևս հայտնի կդառնան նոյեմբերի 28-ին՝ ընտրությունների երկրորդ փուլի ավարտին: