Օմբուդսմենը Ստրասբուրգում է

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունենում:

Օմբուդսմենը Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի անդամներին Վրաստանի մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն է ներկայացրել: Ուչա Նանուաշվիլիի խոսքերով, ուշադրություն է դարձվել Սահմանադրության փոփոխություններին, դատական համակարգում առկա բացերին, ոստիկանության կողմից վատ վերաբերմունք ցուցաբերելու փաստերի թվի աճին և քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակին:

Ուչա Նանուաշվիլին այսօր կհանդիպի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին:

Թողնել պատասխան