Մեղավորը կպատժվի նաեւ մեր կողմից. Հայր Յակոբ

«Վրաստանի պատրիարքարանի գույքի եւ սեփականության բաժնի ղեկավար Գիորգի Մամալաձեի ձերբակալման մասին Պատրիարքը քաջ տեղյակ է»,- այս մասին Բեռլինից Վրաստանի հանրային հեռուստաընկերության հետ հեռախոսազրույցում հայտարարել է թեմի առաջնորդ հայր Յակոբը:

Հայր Յակոբի խոսքերով, բոլորը սպասում են այս սարսափելի հանցագործության  հետաքննության արդյունքներին.

«Դժվար է խոսքերով փոխանցել մեր զայրույթը: Երբ  կժամանենք Թբիլիսի, մենք էլ կընդգրկվենք հետաքննության մեջ: Մենք էլ ունենք որոշ տեղեկատվություն: Եթե որևէ մեկը, ինչ-որ հանցանք է գործել,  մեր կողմից ևս անուշադրության չի մատնվի: Այս հարցում որևէ բանի վրա աչք փակել չի կարելի:  Գիտեմ նորին Սրբության բնավորությունը, նա ասելու է` «ներել բոլորին», սակայն շատ հնարավոր է թույլ չտանք նրանց Վրաստանում ապրել և արտասահման արտաքսենք»:

Թողնել պատասխան