Երեկվա օրը համառոտ. մայիսի 23

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Հակակոռուպցիոն բյուրոյի նորանշանակ ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի հետ։

Վրաստանի խորհրդարանի կին ընդդիմադիր պատգամավորների՝ Խատիա Դեկանոիձեի, Անա Նացվլիշվիլին և Թեոնա Ակուբարդիայի կարծիքով, հաշվի առնելով վերջին իրադարձությունները` ակնհայտ է, որ Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև կա շատ ակտիվ և գաղտնի շփում:

Վրաստանում տուրեր կազմակերպելու առումով ռուսաստանցիների ցանկությունը չի ավելացել, ինչով էլ պայմանավորված են ավիատոմսերի բարձր գները:

Վրաստանի պաշտպանության նախարարության (ՊՆ) պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում։

Մայիսի 22-ին Թբիլիսիում կայացել է Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնտեսական համագործակցության (CAREC) տարածաշրջանային 7-րդ աշխատանքային խմբի հանդիպումը, որը կազմակերպել է Ասիական զարգացման բանկը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կատարի Էմիր, շեյխ Թամիմ բին Համադ բին Խալիֆա Ալ Թանիի հետ:

TBC Capital-ի հետազոտության համաձայն, 2022 թվականին Թբիլիսիում կառուցապատողների շինարարության միջին արժեքը 1 քառակուսի մետրի համար կազմել է 546 դոլար, իսկ տարածքի վաճառքի գինը՝ 1 092 դոլար։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարություն է տարածել Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի օրվա (Աբխազեթոբա) վերաբերյալ:

Մտահոգված ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնմամբ, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլերը։

Մանկական գիրության համաճարակային հսկողություն (COSI) կազմակերպության 2022 թվականի հետազոտության՝ Վրաստանում երեխաների 28 տոկոսն ավելորդ քաշ ունի, իսկ 11 տոկոսը գիրությամբ է տառապում:

Վրաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է պետական ​​աուդիտի ծառայության հաշվետվությանը, ըստ որի` նախարարությանն ավելի քան 5 մլն լարի հավելյալ գումար է հատկացվել «գաղտնի» պիտակով:

Ղազախստանի 8 քաղաքներից դեպի Բաթումի ուղիղ չվերթեր են սկսվում։ Ըստ հաղորդագրության՝ թռիչքները կսկսվեն հունիսից։