ՊՆ-ն արձագանքել է աուդիտի ծառայության հաշվետվությանը

Վրաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է պետական ​​աուդիտի ծառայության հաշվետվությանը, ըստ որի` նախարարությանն ավելի քան 5 մլն լարի հավելյալ գումար է հատկացվել «գաղտնի» պիտակով ։

Աուդիտի ծառայության հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին «գաղտնի» պիտակով անհատական ​​վարչաիրավական ակտի հիման վրա պետական բյուջեից գանձվել է մինչև 5 միլիոն 160 հազար լարի հավելյալ գումար։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ այդ գումարը «տրամադրվել է զինծառայողներին և աշխատակիցներին՝ նրանց արդյունավետ աշխատանքը գնահատելու և խրախուսելու նպատակով»։

«Ակնհայտ է, որ մեր զինվորներն արժանի են լավագույնին, այդ թվում՝ ֆինանսական խրախուսման, որը միանշանակ կշարունակվի ապագայում»,- հայտնել են ՊՆ-ից։