ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչն առաջին անգամ կժամանի Վրաստան 

Վրաստան իր առաջին այցն է կատարում Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։ 

Հոկտեմբերի 19-20-ը Կոլոմինան կհանդիպի Վրաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի օկուպածված տարածքների շփման գծի հատվածներից մեկը և տեղում կծանոթանա առկա իրավիճակին: 

Խավիեր Կոլոմինան նախքան Վրաստան գալը եղել է Ադրբեջանում, իսկ Վրաստանից հետո կմեկնի Հայաստան: 

Հիշեցնենք, որ թվիթերյան իր միկրոբլոգում Կոլոմինան նախապես գրել էր Ադրբեջան, Վրաստան և Հայաստան այցի մասին՝ նշելով, թե այն միտված է ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդմանը։

Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2021 թվականի սեպտեմբերին:  Մինչ այդ նա եղել է ՆԱՏՕ-ում Իսպանիայի մշտական ​​ներկայացուցչի տեղակալը: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում Կոլոմինան փոխարինել է կանադացի Ջեյմս Ապատուրային։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր