Դպրոցներում առաջին կիսամյակի արձակուրդային օրերը

Սեպտեմբերի 15-ին Վրաստանի հանրակրթական դպրոցներում պաշտոնապես մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարին։ 2022-2023 ուսումնական տարվա առաջին կիսամյակը կտևի մինչև դեկտեմբերի 30-ը՝ ձմեռային արձակուրդների մեկնարկը:

Մինչ այդ կան մի քանի արձակուրդային օրեր ևս, որոնց ընթացքում աշակերտները կհանգստանան.

  • Հոկտեմբերի 14, ուրբաթ՝ Սվետիցխովլոբա,
  • Նոյեմբերի 23, չորեքշաբթի՝ Գիորգոբա:

Դպրոցներում ձմեռային արձակուրդները պաշտոնապես կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից և կտևեն մինչև հունվարի 14-ը։ Երկրորդ կիսամյակի մեկնարկը կլինի հունվարի 15-ին, սակայն քանի որ այդ օրը կիրակի է, ուսումը կվերսկսվի հունվարի 16-ին։