Կորոնավիրուսի տարածումն ըստ Վրաստանի շրջանների. դեկտեմբերի 16

Դեկտեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3487 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 198 387 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2495 պացիենտ: Ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 167 281 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 1922:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 1 477
  • Աջարիա — 280
  • Իմերեթի — 533
  • Քվեմո Քարթլի — 254
  • Շիդա Քարթլի — 283
  • Գուրիա — 66
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 269
  • Կախեթի —  153
  • Մցխեթա Մթիանեթի — 85
  • Սամցխե-Ջավախեթի — 76
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11: