ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կժամանի Կովկաս

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում վերջերս նշանակված Խավիեր Կոլոմինան հաջորդ շաբաթ կայցելի Հարավային Կովկաս:

Ինչպես թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կոլոմինան, նա կլինի Ադրբեջանում, Վրաստանում և Հայաստանում՝ «ճանապարհ հարթելու Կովկասում ՆԱՏՕ-ի ներգրավվածության հետագա ամրապնդման համար»:

«Անհամբերությամբ սպասում եմ հաջորդ շաբաթ Կովկաս կատարած իմ առաջին այցին», — գրել է նա: