Վրաց-հայկական «Նինոծմինդա» անցակետը ժամանակավոր չի գործի

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, վրաց-հայկական «Նինոծմինդա» մաքսային անցակետում կդադարեցվեն մաքսային հսկողության ընթացակարգերը:

Տեղեկության համաձայն, ընթացակարգի դադարեցումը կապված է մաքսային անցակետում կառավարման նոր տեղեկատվական համակարգերի ներդրմամբ, փորձարկմամբ:

«Կոնկրետ տեխնիկական աշխատանքների ավարտից հետո «Նինոծմինդա» մաքսային անցակետը փորձնական ռեժիմով կշարունակի աշխատել ողջ հզորությամբ։ Ըստ այդմ՝ ուղևորների և բեռների տեղափոխումը կիրականացվի 24/7 ռեժիմով։ Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների մաքսային վարչությունների միջև առկա է սերտ շփում՝ նշված մաքսակետի բացումից հետո ավելացված բեռնահոսքի անխափան իրականացումն ապահովելու նպատակով»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ: