Երեկվա օրը համառոտ. հունվարի 17

Հունվարի 17-ին Վրաստանում արձանագրված կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 999 343-ի: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 931 507 մարդ։

Երկրում մեկնարկեց ուսումնական գործընթացը: Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) հաղորդագրություն տարածեց՝ խորհուրդ տալով  ուսումնական հաստատություններում անվտանգ միջավայր ունենալու համար հետևել իրենց առաջարկություններին: 

Հունվարի 17-ին կայացած կառավարության նիստին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Վրաստանի կառավարությունը բնակչության մի մասի համար կրկին կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի վճարները: Խոսքը վերաբերվում է սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնց սոցիալական միավորը 150 հազարից պակաս է։ Վարչապետը նշել է, որ սուբսիդավորման ծրագիրը կմեկնարկի հունվարից և կշարունակվի ողջ տարվա ընթացքում։

Այս ֆոնին՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական թևը էներգետիկայի և ջրամատակարարումը կարգավորող հանձնաժողովի (GNERC-ի) մոտ հանրահավաք էր անցկացնում, որի հետևանքով երկու մարդ է ձերբակալվել։

Նիստից հետո Ղարիբաշվիլին հայտարարեց նաև, որ հունվարի 17-ից բացվել է թուրքական շուկան, որտեղից Վրաստան պետք է ներկրվեն որակյալ, բայց էժան դեղամիջոցներ։ Վարչապետի խոսքով՝ համապատասխան հրամանագիրը ստորագրվել է   հունվարի 17-ին։ Կառավարության նիստի ժամանակ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այս որոշումը շատ արագ կնվազեցնի դեղերի գինը Վրաստանում։

Ղարիբաշվիլիի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր, Վրաստանի կառավարության կողմից  երկրում երկու ֆինանսական կենտրոն հիմնելուն։ Ղարիբաշվիլիի խոսքով, ֆինանսական գոտիները լինելու են Թբիլիսիում և Գոնիոյում, կենտրոնանալու են միջազգային ֆինանսական ընկերությունների վրա, որոնք ակտիվներ են շահագործում կառավարման, ապրանքաշրջանառության, կապիտալի կառավարման և այլ ոլորտներում:

Կառավարության նիստից հետո Վրաստանի Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարեց, որ չի բացառում կարանտինի և մեկուսացման ժամկետների հետագա կրճատումը։ Նշենք, որ հունվարի 17-ից, կրճատվել են կորոնավիրուսով վարակվածների և նրանց շփումների մեկուսացման ժամկետները։ Թեթև դեպքերի պարագայում մեկուսացման ժամկետը սահմանվել է 8 օր։ Միջին և ծանր դեպքերի մեկուսացման ժամկետն առնվազն 10 օր է։

Հունվարի 17-ից Վրաստանում սոցիալական ծառայության աշխատակիցները, հիմնականում սոցիալական գործակալները, աշխատավարձի բարձրացման պահանջով գործադուլ են սկսել: Աշխատակիցների այլ պահանջներ%