Հայաստանի քաղաքացիները Վրաստանում 164 հողատարածք են գրանցել

2023 թվականին Վրաստանում օտարերկրացիների կողմից գնված հողատարածքների գրեթե 62 տոկոսը պատկանում է Ռուսաստանի քաղաքացիներին, որին հաջորդում է Հայաստանի Հանրապետությունը։ Նշված տեղեկությունը Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Խաթունա Սամնիձեն խնդրել է արդարադատության նախարարությունից:

Ավելի կոնկրետ՝ 2023 թվականի առաջին եռամսյակում օտարերկրացիները Վրաստանում գրանցել են 2 038 ոչ գյուղատնտեսական հողատարածք, որից 1 256-ը դարձել է Ռուսաստանի 447 քաղաքացու սեփականությունը։

5 երկրների ցանկը, որոնց քաղաքացիները 2023 թվականին Վրաստանում գնված հողատարածքների քանակով առաջատար են դարձել՝ հետևյալն է.

  • Ռուսաստան 1 256 հողամաս, 447 սեփականատեր,
  • Հայաստան՝ 164 հողամաս, 47 սեփականատեր,
  • Հունաստան՝ 154 հողամաս, 58 սեփականատեր,
  • Ուկրաինա՝ 70 հողամաս, 26 սեփականատեր,
  • Գերմանիա՝ 54 հողամաս, 21 սեփականատեր: