Այսօրվանից հնարավոր է բողոքարկել Բուհերի քննությունների արդյունքները

Վրաստանի Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հայտարարությամբ՝ դիմորդները և ուսանողական գրանտային մրցույթի մասնակիցները հնարավորություն կունենան օգոստոսի 11-ից ժամը 10:00-ից օգոստոսի 14-ը ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում բողոքարկելու քննությունների արդյունքները:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ բողոքարկման դիմումները  կընդունվեն միայն էլեկտրոնային կայքին ուղարկելու դեպքում  www.naec.ge.

Բողոքարկման դիմումների լրացնելու ուղեցույցը կարող եք գտնել այստեղ:

Կենտրոնի տեղեկատվությամբ՝ դիմումը կանհետանա, եթե չսեղմեք «ուղարկել» կոճակին մինչև օգոստոսի 14-ի ժամը 18:00-ն:

Առանց գումարը (50 լարի) վճարելու  բողոքարկման դիմում լրացնելն անհնար կլինի:

Բուհերի ընդունելության քննությունների արդյունքներ. Ինչպե՞ս բողոքարկել թվանշանը