Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Քութաիսի

Վրաստանում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի Քութաիսի քաղաք, որտեղ հանդիպում է ունեցել քաղաքապետ Դավիթ Էրեմեիշվիլիի հետ։

«Անդրադարձ կատարվեց Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանը, ձեռք բերվեցին հստակ պայմանավորվածություններ հետագա փոխգործակցության վերաբերյալ։

Ընդգծվեց տեղական ինքնակառավարման մարմինների միջև փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։