Այսօրվանից հնարավոր է վարորդական իրավունքի տեսական քննություն հանձնել

Վրաստանի ՆԳ նախարարության ծառայությունների գործակալությունը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել սպասարկումը: Այսօրվանից այն մարդիկ, ովքեր վարորդական իրավունքի տեսական քննություն հանձնելու համար կատարել են էլեկտրոնային ամրագրում, սակայն կորոնավիրուսի հետ կապված արգելքների պատճառով չեն կարողացել օգտվել նշված սպասարկումից, կկարողանան հանձնել քննությունը:

Գերատեսչության տեղեկատվությամբ, այս անձանց իրավունք կտրվի հանձնել վարորդական իրավունքի տեսական քննությունը գործակալության կողմից սահմանված մեկ կոնկրետ օր, նույն ծառայությունների կենտրոնում, որտեղ իրականացվել է ամրագրումը:

Այսօրվանից վերականգնվում է նաև հրազենի գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգերը: