Վրաստանն ու Ուկրաինան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերներն են. Գրիբաուսկայտե

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները կարևորել են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում է Rustavi 2-ը։

«Վրաստանի և Ուկրաինայի նախագահների բարձր մակարդակի հանդիպումները ցույց են տալիս, թե ՆԱՏՕ-ի համար նրանք որքան կարևոր գործընկերներ են: Իհարկե, քննարկում ենք համագործակցության խորացման հարցերը, որոնք պետք է էլ ավելի ամուր լինեն»,- հայտարարել է Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն:

Իսկ Բելգիայի պաշտպանության նախարարը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ շատ երկրներ հստակորեն աջակցում են  ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը:

Թողնել պատասխան